Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

Աննա Կոստանյան 27.12.2024 - 20:53
27.12.2024 - 20:53 դիտում

Անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

1Lurer.am-ի հարցին ի պատասխան ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհայտ կորածների հարազատների հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Անհայտ կորածների հարազատները մտել են խորհրդարան:

Ներքին գործերի նախարարությունից 1Lurer.am-ին հայտնել են, որ ճանապարհն արդեն բաց է, երթևեկությունը վերականգնվել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ