Արցախում ռուս խաղաղապահները երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել

Աննա Կոստանյան 31.12.2020 - 18:07
31.12.2020 - 18:07 դիտում

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում եւ Գետավանում երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների բնակության հարմարավետ և ժամանակակից պայմանների համար: Ինչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Բլոկ-մոդուլային ավանները նախատեսված են ավելի քան 300 մարդու համար։

«Եվս մեկ նման ավան նախատեսվում է կառուցել հաջորդ տարվա հունվարին Բերդաշեն բնակավայրում»,- նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ