Արցախում պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ

Աննա Կոստանյան 7.02.2022 - 14:47
7.02.2022 - 14:47 դիտում
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավել հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ԱՁ տնօրենը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ մնացած Արցախի Հանրապետության բնակավայրերից տեղահանված բնակչությանը իրեն պատկանող ԱՁ-ի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորելու տեսքով ծառայությունների մատուցման համար Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2021 թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կազմելով կեղծ պաշտոնական փաստաթղթեր, պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15.740.000 դրամ գումար՝ պետությանը պատճառելով նույն գումարի գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ