Արցախի ՊԲ-ն հերքում է Մինգեչաուրի ուղղությամբ հարվածելու մասին Ադրբեջանի կեղծ լուրը

Հրաչ Սահակյան 4.10.2020 - 23:12
4.10.2020 - 23:12 դիտում

Մինգեչաուրի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն որևէ գործողություն չի իրականացրել: Այս մասին  «Արմենպրես»-ին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը շեշտեց, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել:

«Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Պողոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ