Հայաստանի Մարդու իրավունքների Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Արցախում ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարին:
«Հանցագործության այս ակտը (վթարի վայրը լքելը) պետք է պատշաճ կերպով և հրապարակայնորեն հետաքննվի Ադրբեջանի կողմից։ Արցախի կարգավիճակը քննարկելիս՝ մարդու իրավունքների ոտնահարման նման դեպքերը պետք է լինեն լուծման հիմքը։ Այս պատահարից տուժածներն արդարություն են ակնկալում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք՝ Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին։