Արտակ Դավթյանը կարևորել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները

Աննա Կոստանյան 17.01.2022 - 16:55
17.01.2022 - 16:55 դիտում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈՒ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները:

Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի բարելա­վման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ