Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ

1.12.2024 - 22:08 դիտում

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ