Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում վերականգնվել է

Աստղիկ Խաչատրյան 28.08.2023 - 19:53
28.08.2023 - 19:53 դիտում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում վերականգնվել է: Այն արգելափակվել էր օգոստոսի 26-ին՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով:

Էջի պատասխանատուները բողոք-դիմում էին հղել Ֆեյսբուքին՝ ներկայացնելով էջն արգելափակելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: Նշվում էր, որ Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ