TV Publica-ին տված հարցազրույցի ժամանակ Լիոնել Մեսսին ձեռնպահ է մնացել ամսաթիվ նշելուց, թե երբ կավարտի հավաքականում կարիերան։ Գրել է Goal.com-ը։
Մեսսին ասել է․ «Վստահ եմ, շուտով դա կլինի»։
Էկսեկիել Պալասիոսի այն հարցին, թե երբ կդադարի խաղալ Արգենտինայի հավաքականում, Մեսսին պատասխանել է. «Անկեղծ ասած, չգիտեմ մինչև երբ: Կարծում եմ՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է պատահի։ Վերջերս ամեն ինչի հասնելուց հետո մնում է միայն վայելել: Աստված կասի, երբ կգա այդ պահը»։