Աստանայում բնակելի շենքի 26-րդ հարկում հրդեհ է բռնկվել

22.06.2024 - 18:10 դիտում

Աստանայում բնակելի շենքի 26-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Տեղի իշխանությունների տվյալով՝ բռնկվել է արտաքին երեսպատումը:

Շենքի բնակիչներին տարհանել են: Ղազախստանի ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Տարհանված մարդկանց զննել են բժիշկները. առաջին բուժօգնության կարիք է ունեցել միայն մեկը:

Հրդեհի բռնկման պատճառները չեն նշվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ