Հուլիսի մեկից Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները եւ կենսաթոշակների կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ: Սա անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման առաջին քայլերից էր: Ըստ այդմ՝ 2022 թվականի հունվարի մեկից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացարձակապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի՝ Հայփոստի միջոցով: