Թուրքական Անթալիա քաղաքում ավարտվեց հայ մարմնամարզիկների «բերքահավաքը»:

Ամփոփելով Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2- րդ առաջնությունը և Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ Մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ տղաները գրանցել են աննախադեպ արդյունք:

- Համլետ Մանուկյանը դարձել է կրկնակի չեմպիոն (նժույգ թափեր, օղակներ)
- Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն (նժույգ թափեր)
Ինչ վերաբերում է մեծահասակներին.
- Արթուր Դավթյան՝ Եվրոպայի չեմպիոն (հենացատկ), բրոնզե մեդալակիր ( նժույգ թափեր)
- Վահագն Դավթյան՝ (օղակներ) արծաթե մեդալակիր