Անդրեասյանը և Հայրապետյանը դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը»-ը հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

Աննա Կոստանյան 19.11.2024 - 17:12
19.11.2024 - 17:12 դիտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին:

Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Հիշեցնենք՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ