Այս տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյան

6.07.2024 - 12:47 դիտում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզում ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունն իրականացնող ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողներից:

«Այս տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ ՔՊ խմբակցության պատգամավորները երեկ այցելել էին վերջերս սահմանազատված Կիրանց-Ոսկեպար հատված:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ