Միացյալ Նահանգներում երեքշաբթի նախագահի ընտրություն կանցկացվի․ԱՄՆ քաղաքացիները, իսկ հետո նաև ընտական կոլեգիան կորոշեն, թե առաջիկա չորս տարիներին ով է ղեկավարելու երկիրը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը, ով արդեն եղել է նախագահի պաշտոնին, թե դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Երկրում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ թեկնածուների միջև ընթանում է հավասար ընտրապայքար։
Փաստեր թեկնածուների մասին․
Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է 2017 թ․ հունվարի 20-ին՝ դառնալով Միացյալ Նահանգների առաջին ղեկավարը, որ նախկինում որևէ պետական կամ ռազմական պաշտոն չի զբաղեցրել։
Նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որ մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործության կատարման համար։
2024-ին նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփի վրա հարձակում է տեղի ունեցել։
Քամալա Հարիսը 2016-ին ընտրվել է որպես ԱՄՆ Սենատի անդամ, նա հանդես է եկել նախագահ Թրամփին ուղղված քննադատությամբ։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։