ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպում ևս հազար զինվորական ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Լիտվա կատարած այցի ընթացքում:
«Մենք լրջորեն ենք վերաբերվում ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ մեր պարտավորություններին: Մեր պարտավորությունը՝ հավատարիմ մնալու ՆԱՏՕ-ի համաձայնագրի 5-րդ հոդվածին, պողպատի պես ամուր է»,- հավելել է Օսթինը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ ՆԱՏՕ-ի հարյուրավոր զինվորականների ջերմ ընդունելության համար, որոնք արդեն ժամանել են հանրապետություն։