Վաղ առավոտից քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են միջոցառումներ: Գյումրի են եկել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ` ի ցույց դնելու սեփական արտադրանքը: Աբովյան ճեմափողոցում երկրում արտադրված ու ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք է: Կենտրոնական հրապարակում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ կրկեսային թատերախմբի ներկայացումն է: Գյումրին ֆրանսիացի հյուրերին եւս տպավորել է: