Վերջին օրերին Գյումրիում սաստիկ ցուրտ եղանակն է պատճառը, որ սառուցը մայթերից ու փողոցներից չի վերանում: Նույնիսկ կենտրոնական ու բանուկ փողոցներին մեծ ուշադրություն է անհրաժեշտ անվտանգ երթեւեկություն ապահովելու համար: Գյումրու կոմունալ ծառայությունը, տնօրեն Արման Շաբոյանի խոսքով, աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: