ԱՀ նախագահի մարտական ընկերները մյուսների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, 3-ն առգրավել

Հրաչ Սահակյան 30.09.2020 - 22:13
30.09.2020 - 22:13 դիտում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է տեսանյութ՝ առաջնագծում հայկական կողմի հերթական հաջողության մասին. ԱՀ նախագահի մարտական ընկերները մյուսների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, 3-ն առգրավել:

Հարությունյանը տեսանյութին կից գրել է. «Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում)»:

Արցախի նախագահը նշել է նաև, որ միանում եմ նրանց խանդավառությանը: «Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,-հավելել է Հարությունյանը:

Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել

Հարգելի ՛ հայրենակիցներՏեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում) : Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Wednesday, September 30, 2020

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ