Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտայի ԱԺ մուտքի մոտ։ Նրանք իրենց հետ բերել էին աթարով լցված ուսապարկեր և պնդում էին, թե դա խորհրդանշում է իշխանական այն պատգամավորներին, ովքեր, ըստ ցուցարարների՝ հակահայ հայտարարությաններ են անում։
Աթարով լցված ուսապարկերը նրանք նետեցին ԱԺ դարպասներից ներս։ Այնուհետև ոստիկանները քաղաքացիներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Թե քանի քաղաքացի է բերման ենթարկվել, այս պահին դեռ հայտնի չէ։ Նշենք նաև, որ բերման ենթարկվածների մեջ է նաև ՀՅԴ- ական Գեղամ Մանուկյանը։