Ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող

Աննա Կոստանյան 6.06.2024 - 16:31
6.06.2024 - 16:31 դիտում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000 թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ