Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից

24.12.2022 - 20:40 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից և կրկին մեղադրել Հայաստանին ու միջազգային հանրությանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, «Հայաստանի հովանավորներին»։

Ալիևի խոսքով` ստեղծված իրավիճակը «հակաադրբեջանական հիստերիայի պատճառ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի արտասահմանյան հովանավորների մոտ, որոնք զրպարտչական արշավ են սկսել մեր երկրի դեմ»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «ՄԱԿ-ում Բաքվի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»:

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ