Հունիսի 26-ին, ժամը 18։27-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 102-րդ կմ-ին, բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1988 թ.), «Lexsus RX 350» (վարորդ՝ Ռ․ Չ․, ծնված 1976 թ.) և «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Յ․ Հ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Lexsus RX350» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ք․ Գ․-ն (ծնված 2005 թ.), Հ․ Գ․-ն (ծնված 1967 թ.) և Ն․ Գ․-ն (ծնված 1974 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները «Mitsubishi Grandis» և «Lexsus RX350» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: