ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի և բանակում օրերս հակառակորդի գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի և մյուս հերոսների հիշատակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը նշեց՝ երեկ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն էր, այսպիսով առաջարկեց մեկ րոպե լռությամբ հիշել նահատակների հիշատակը:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելուց հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ այսօր երկու օր առաջ հակառակորդի կրակոցից զոհված Արտյոմ Պողոսյանի հուղարկավորության օրն է: ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի և բանկում զոհված մյուս քաջորդիների հիշատակը: