Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ

9.09.2023 - 20:45 դիտում
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին՝ ժամը 17:25֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:
«Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ