Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ. զինծառայող է վիրավորում ստացել

Աննա Կոստանյան 12.07.2023 - 15:34
12.07.2023 - 15:34 դիտում

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ