Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է արձակել Կութի մարտական դիրքերի ուղղությամբ. կա մեկ վիրավոր

Աննա Կոստանյան 28.09.2021 - 16:36
28.09.2021 - 16:36 դիտում

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ