ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի աշխատանքից

Գոհար Ստեփանյան 8.11.2020 - 16:15
8.11.2020 - 16:15 դիտում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից։
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանն Aysor.am-ին ասաց, որ նախագահը վարչապետից ստացել է առաջարկ՝ Համբարձումյանին պաշտոնավարումից ազատելու վերաբերյալ։
«Հրամանագիրը դեռ չի ստորագրվել», – ասաց Պետրոսյանը։
Միքայել Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ