X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանը հրապարակել է արևմտյան արգելված ապրանքների ցանկը


* 7-08-2014, 15:49 | Բաժին: Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1221 անգամ


Ռուսաստանը հրապարակել է արևմտյան արգելված ապրանքների ցանկը
Civilnet.am: Ռուսաստանը մեկ տարով լիակատար արգելք է սահմանում Եվրամիությունից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից տավարի, խոզի մսի, պտուղ-բանջարեղենի, թռչնամսի, պանրի, կաթի և կաթնամթերքի ներկրման վրա: Այս մասին օգոստոսի 7-ի կառավարության նիստին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսական «Վեդոմոստի» թերթի հաղորդմամբ` Մեդվեդևը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը երկար չի պատասխանել Արևմուտքի պատժամիջոցներին` փոփոխություն ակնկալելով արևմտյան գործընկերների դիրքորոշման հարցում, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Մեդվեդևը չի բացառել էմբարգոյի ժամկետների փոփոխություն` «գործընկերների կառուցողական մոտեցման դեպքում»: Կառավարությանը հանձնարարվել է պատշաճ կերպով կազմակերպել վերոնշյալ որոշման կյանքի կոչման հետ կապված միջոցառումները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 6-ին կարգադրել էր արգելել կամ սահմանափակել պարենամթերքի ներմուծումը այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ։

«Ազգային շահերի պաշտպանության նպատակով» կարգելվի կամ կսահմանափակվի Ռուսաստան գյուղմթերքի, հումքի և պարենամթերքի առանձին տեսակների ներմուծումը պետություններից, որոնք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց նկատմամբ կամ միացել են այդպիսի որոշմանը։ Այս մասին ասված է Պուտինի՝ օգոստոսի 6-ին ստորագրած և Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (542)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS