X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ինչպե՞ս կարելի է ներդնել մի համակարգ, որին հասարակության 80 տոկոսը դեմ է. ՍԴ անդամ


* 31-03-2014, 14:31 | Բաժին: Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1465 անգամ


Ինչպե՞ս կարելի է ներդնել մի համակարգ, որին հասարակության 80 տոկոսը դեմ է. ՍԴ անդամ
Asekose.am: Այսօր ՍԴ-ում շարունակվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ կետերի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության երկրորդ փուլը: Որպես պատասխանող կողմ հանդես է եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե արդյոք կենսաթոշակը քաղաքացու իրավունքն է, թե ոչ, ապա, պատասխան ստանալուն պես՝ հավելեց.

«Նոր օրենքով ստացվում է այնպես, որ ես չեմ կարող հետաձգել իմ՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը: Եթե դա իմ իրավունքն է, կարող եմ և չստանալ, բայց դու ինձ ասում ես` ախպեր, արի քառասուն տարի մուծի, քառասուն տարի հետո կարող ես հրաժարվել»:

Ֆելիքս Թոխյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարելի է ներդնել մի համակարգ, որն ընդվզում է առաջացրել և որին հասարակության 80 տոկոսը դեմ է:

ՍԴ անդամը հետաքրքրվեց, թե միթե հնարավոր չէր հետաձգել այս համակարգը, կամ պարտադիրը սահմանել դիցուք՝ 15 տարվա համար, որպեսզի հասարակական ընդվզումն այսքան բուռն չլիներ:

Ի պատասխան նախարարը նշեց, որ բավական երկար ժամանակ է տրմադրվել՝ այս մոդելը մշակելու համար:



Ուղիղ միացում ՍԴ-ից՝ Ազատություն ռադիոկայան


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS