X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամենաբարձր վարձատրվող աշխատանքները, որոնք հնարավոր է անել տանից


* 28-02-2014, 16:44 | Բաժին: Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1043 անգամ


Ամենաբարձր վարձատրվող աշխատանքները, որոնք հնարավոր է անել տանից
Բնական է ենթադրել, որ տանից կատարվող աշխատանքն ավելի ցածր է գնահատվում, քան գրասենյակինը, այդ պատճառով էլ «հեռակա» աշխատողների աշխատավարձը մի քանի անգամ ցածր է։ Տվյալ համոզմունքը հերքվում է FlexJobs և PayScale վերլուծական ընկերությունների հետազոտությունների շնորհիվ, գրում է vestifinance.ru-ն։

Այն դեպքում, երբ ամերիկյան ընկերությունների աշխատակիցների մեծամասնությունն աշխատանքի է գնում ամեն օր, շաբաթական թեկուզ մեկ օր տանից աշխատող մարդկանց թիվն ավելանում է՝ 1999-ի 9.5 մլն-ից 2010-ին հասնելով 13.4 մլն-ի։

Ավելին, տանից աշխատողների ավելի քան 75%-ը տարեկան աշխատում է ավելի քան 65 հազ. դոլար։

Առավել կոնկրետ վերլուծության համար FlexJobs ռեսուրսի տվյալների բազայից ընտրվել են փոքր և միջին բիզնեսի ընկերությունների այնպիսի հաստիքներ, որոնք հնարավորություն են տալիս աշխատել տանից։

Եվ այսպես, այդ աշխատանքներն են.

1. Ընկերության բժշկական ենթաբաժնի ղեկավար, աշխատավարձը՝ 219. 100 դոլար,

2. Գլխավոր գործադիր տնօրեն, աշխատավարձը՝ 199.300 դոլար,

3. Մարքեթինգի գծով փոխնախագահ, աշխատավարձը՝ 164.200 դոլար,

4. Օպերացիոն տնօրեն, աշխատավարձը՝ 152.800 դոլար,

5. Շրջանային բաժնի փոխնախագահ, աշխատավարձը՝ 149.500 դոլար,

6. Ֆինանսական տնօրեն, աշխատավարձը՝ 139.200 դոլար,

7. Դաշնային կառավարության հարցերով տնօրեն, աշխատավարձը՝ 112.300 դոլար,

8. Արտադրության տնօրեն, աշխատավարձը՝ 109.100 դոլար,

9. Ավագ բիզնես-վերլուծաբան, աշխատավարձը՝ 92.000 դոլար,

10. Կրթական պատրաստվածության վարչության պետ, աշխատավարձը՝ 68.300 դոլար։

«Էլեկտրոնային փոստի, տեսաժողովների և վիրտուալ հաղորդակցման այլ միջոցների տարածվածությունը փոխել է աշխատանքի ընդունելու կանոնները։ Եթե թեկնածուն ունի համապատասխան ունակություններ և փորձ, նրա փաստացի գտնվելու վայրը դադարում է կարևոր գործոն դառնալ գործատուի համար»,-հետազոտության արդյունքները մեկնաբանում է PayScale ընկերության վերլուծաբան Քեթի Բարդարոն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS