X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մեր երկրում ձվի պահանջարկը գերազանցում է առաջարկը


* 31-10-2013, 14:53 | Բաժին: Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1560 անգամ


Մեր երկրում ձվի պահանջարկը գերազանցում է առաջարկը
Pastinfo.am: Հայաստանյան սննդային շուկայում ժամանակին ձվի շուկան համարվում էր ամենակայացածներից մեկը: Մեր երկիրն այս բնագավառում արդեն ինքնաբավ էր դարձել: Բացառություն էին կազմում ամանօրյա տոնական օրերը, երբ խանութներում ձուն պակասում էր, գինը՝ ավելանում, բայց դա միայն ժամանակավոր երևույթ էր:

Այսօր մեր երկիրը ձու արտադրող և արտահանող երկրից դարձյալ ինտենսիվ քայլերով վերածվում է ձու ներկրող երկրի: Պահանջարկը գերազանցում է առաջարկը, ձվի գինը հասել է 80 դրամի, արտադրող ընկերություններն իրենք են սկսել ձու ներմուծել առաջացած դեֆիցիտը ծածկելու համար:

Իսկ Ամանորին, նկատենք, դեռ բավական ժամանակ կա:

Սննդի անվտանգության ծառայությունից մեզ հայտնած տվյալների համաձայն, այս տարի ձու ներկրելու թույլտվության համար ծառայություն է դիմել եվ իրավունք ստացել 9 ընկերություն: Դրանցից 4-ը հենց տեղական ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններն են. Լուսակերտի, Երեվանի, «Արաքս» և «Արզնի» թռչնաֆաբրիկաները:

Նշենք, որ նույն աղբյուրի համաձայն` սեպտեմբերին Հայաստան է ներկրվել 2 մլն 623 հազար 599 հատ ձու, իսկ հոկտեմբերի առաջին 15 օրերի ընթացքում՝ 1մլն 466 հազար 967 հատ: Համեմատության համար նշենք, որ այս տարվա մայիս ամսին հանրապետություն է ներկրվել ընդամենը 329 400 հատ ձու, օգոստոսին՝ 302 400 հատ:

Ի դեպ, 2008-13թթ. կտրվածքով Հայաստան ամենաշատը ձու է ներկրվել 2011թ. (31 330 800 հատ), երբ շուկայում հսկայական դեֆիցիտ առաջացավ և գները գրեթե հասան այսօր առկա գներին: Նշենք, որ 2011-ին Հայաստանից ձու ընդհանրապես չի արտահանվել:

2010 թ. Հայաստան է ներմուծվել 4 մլն 100 հազար հատ ձու, արտահանել՝ 2 մլն 700 հազար հատ: 2010թ. ձվի արտադրության բնագավառում թերևս ամենաբարենպաստ տարին է եղել: Տեղական արտադրողները շուկա են հանել շուրջ 700 մլն հատ ձու:

2009թ. Հայաստանը ներմուծել էր ընդամենը 265 հազար հատ ձու, իսկ 2008-ին՝ 1մլն 400 հազար հատ:

2012թ. մեր երկիրը ներկրել է 4 մլն հատ ձու, արտահանել՝ ավելի քան 2,5 մլն:

Հետաքրքրական է, որ Հայաստանը ձու է ներմուծում Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից և Բուլղարիայից: Ընդ որում, եթե օգոստոսին ներմուծվել է միայն Ուկրաինայից, սեպտեմբերին՝ Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, ապա հոկտեմբերին արդեն ավանդական այս շուկաներին է ավելացել նաև Բուլղարիան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (135)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS