X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ 2012թ. բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունն անցավ դատարկ դահլիճում


* 31-05-2013, 19:48 | Բաժին: Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1137 անգամ


ՀՀ 2012թ. բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունն անցավ դատարկ դահլիճում
Tert.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկվել է «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, անցել է դատարկ դահլիճում։

Եթե օրվա սկզբին մի քանի պատգամավոր ներկա են եղել զեկույցներին՝ օրվա կեսից արդեն նիստն անց է կացվել երեք պատգամավորով, որոնցից երկուսը՝ Հովհաննես Մարգարյանը և Գագիկ Մինասյանը նիստն են վարել, իսկ հարցեր է ուղղել հաշվետու գերատեսչությունների ներկայացուցիչներին «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից լրագրողները հետաքրքվել են, թե ինչո՞ւ է քննարկումն անցնում այսքան պասիվ վիճակով։ «Իհարկե իրավացի չեք, եթե դուք ուշադիր հետևել եք, հենց նիստը սկսեց, բավական շատ պատգամավորներ կային, շուրջ 10 պատգամավորներ էին, Արդարադատության նախարարի հետ դուրս եկան։ Ես կարծում եմ դրանով է պայմանավորված։ Կարևոր հարցերն, ըստ էության, սպառվել էին»,-ասել է նա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS