X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սպառողական գները հունվարին բարձրացել են


* 1-02-2013, 16:42 | Բաժին: Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 785 անգամ


Սպառողական գները հունվարին բարձրացել են
Հունվարին դեկտեմբերի նկատմամբ սպառողական գներն աճել են 2.9%-ով: Այդ մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.9% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ: Ըստ Գ. Մարտիրոսյանի՝ հունվարին սովորաբար գնաճի տեմպը բարձր է լինում, ինչի վրա ազդում են նաև նախաամանորյա գները (գների հաշվարկը տարվում է ամսի 20-ից մինչև հաջորդ ամսի 20-ը): Սակայն, ըստ. Գ. Մարտիրոսյանի՝ նախորդ տարիների համեմատ այս տարի հունվարյան գնաճը բարձր չի եղել: Ի դեպ՝ գների աճի վրա ամենաշատն ազդել է կարտոֆիլի և բանջարեղենի 31.8% աճը: Համեմատության համար՝ կաթնամթերքը թանկացել է 4.6%-ով, ձկնեղենը՝ 2.3%-ով: Նշենք, որ նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 2.6%:




News.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS