Շարունակվում են Շիրակի մարզպետարանի աշխատակազմի այցելությունները մարզի համայնքներ` մարզպետ Աշոտ Գիզիրյանի գլխավորությամբ: 71-րդ համայնքը Ոսկեհասկն էր, որտեղ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Կառույցի վարչությունների պետերը հանդես են եկել ամփոփ հաշվետվությամբ, որոնք արտացոլել են 2011-ին գյուղական համայնքներում իրականացված ծրագրերն ու աշխատանքները: Մատնանշվել են այն հիմնական ուղիներն ու առաջիկա խնդիրները, որոնք 2012թ-ին հասնելու են վերջնագծին:Մանրամասները տեսանյութում:

+12°
























