2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 163 մլն դրամ: Գումարն ուղղվելու է հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք մատակարարելու, ինչպես նաեւ դրանց բեռնման եւ համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը վառելիքը ՀՀ մարզերի հողօգտագործողներին կվաճառվի մեկ լիտրը 350 դրամով, որը 90 դրամով պակաս է շուկայական գնից: Իսկ ազոտական պարարտանյութի մեկ պարկը գյուղացուն կվաճառվի 6000 դրամ սակագնով: Առաջին խմբաքանակը մարզ կներկրվի մինչեւ ապրիլի 20-ը:Դիտեք տեսանյութը:

+12°
























