X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 

Պատմություն


1988-ի երկրաշարժից հետո, տարածաշրջանի վերականգնմանը, բնակիչների կուլտուր-քաղաքական աշխարհայացքի ընդլայնմանը, տնտեսության և դեմոկրատիայի զարգացմանը նպաստելու ցանկությամբ Արթուր Ղանդիլյանը, Արմեն Անտոնյանը, Արթուր Եզեկյանը կյանքի կոչեցին Արթուր Ղանդիլյանի գաղափարը` հեռուստատեսություն ստեղծելու մասին:
1991 թ. հունվարի 3 - ստեղծվեց ու գրանցվեց ՙՑԱՅԳ՚ ՀԿ-ն, որը Գյումրու հեռուստաաշտարակի տարածքում վարձակալեց մեկ աշխատասենյակ, մեկ սիրողական տեսախցիկ, ձեռք բերեց երկու տեսամագնիտոֆոն ու սկսեց եթերի նախապատրաստական աշխատանքները:

1992 թ մարտի 10 - հիմք ընդունելով փորձարկումների դրական արդյունքները, ՙՑԱՅԳ՚-ին թույլատրվեց եթերային հեռուստածրագրերի թողարկումª ՀՀ Կապի նախարարության տեխ. միջոցներով:(Թույլտվություն N 12)
1992 թ. մայիսի 10 - Եթեր հեռարձակվեց Հայաստանի առաջին ոչ պետական հեռուստաընկերության ՙՑԱՅԳ՚-ի ծրագիրը, 8 ժամ տևողությամբ:
1993 թ. Էներգետիկ ճգնաժամի պատճառով հեռարձակումներն իրականացվում էին գիշերային ժամերին: (23.00-09.00)

1993 թ. - Բանկային վարկով ձեռք բերվեց պրոֆեսիոնալ սարքավորումների առաջին խմբաքանակը տեսախցիկ, խոսափողներ, մոնտաժման սեղան:

1994 թ. - ՙՑԱՅԳ՚-անդամակցեց ՙԻնտերնյուս-Նետվորկ՚ ամերիկյան կազմակերպությամբ օգնությամբ ստեղծված ոչ պետական հեռուստաընկերությունների անդրկովկասյան միությանը, որտեղ Անդրկովկասի 17 այլ հեռուստաընկերությունների հետ ստորագրում է ՙԱնդրկովկասյան ոչ պետական հեռուստաընկերությունների ընկերակցության՚ ստեղծման հռչակագիր անդրկովկասյան ժողովուրդների մերձեցման, բարեկամության մթնոլորտի վերստեղծման նպատակով: Այս ընկերակցության մեջ Հայաստանը ներկայացնում են ՙՑայգ՚ հեռուստաընկերությունը, ՙԱ1+՚ հեռուստաընկերությունը և Աշտարակի հեռուստատեսությունը:
1994 թ.նոյեմբերի 15 - ՙՑԱՅԳ՚-ը դադարեցրեց եթերային գործունեությունը առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով: ՙՑԱՅԳ՚-ից հեռացավ նախ Արթուր Եզեկյանը, որը հիմնեց ՙՇԱՆԹ՚ ՀՌԸ, ապա Արմեն Անտոնյանը:
1996 թ. մարտի 23 - հիմնադիրների նորացված կազմով Արթուր Ղանդիլյան, Մարգարիտա Մինասյան, Անդրանիկ Ղանդիլյան, Վալյա Ղանդիլյան, Աղասի Ավդալյան, ՙՑԱՅԳ՚-ը վերագրանցվեց ՍՊԸ կարգավիճակով:
1996 թ.-ին Հայներարտբանկից վերցված վարկային միջոցները նպատակաուղղվեցին նոր մոնտաժային սարքավորումների ձեռքբերմանը , նաև հեռուստաընկերության վերաբացման նպատակին: Վարկը մարվեց պարտավորված ժամանակահատվածում:
1996 թ. հունիսի 17 - 6-րդ մետրային ալիքով ՙՑԱՅԳ՚-ը վերսկսեց եթերային գործունեությունը:
Տարածաշրջանի տեղեկատվական դաշտում դրվեցին լուրջ մրցակցության հիմքեր:

"1997 թ. ՙՋԻ ԷՄ ԷՌ՚ երաժշտական ստուդիայի հետ ՙՑայգն՚ ստորագրեց համագործակցության պայմանագիր: ՙՋԻ ԷՄ ԷՌ՚-ը իր ողջ աշխատակազմով մտավ ՙՑայգ՚ հեռոուստաընկերության կազմի մեջ:
1997 թ. հունվարի 25 - Եվրասիա հիմնադրամի կողմից ֆինանսավորվեց ՙՀԿ-ներ և ժողովրդավարական պետություն՚ հաղորդաշարը ՙՇնորհ NC96-5246՚: Պատրաստվեց և հեռարձակվեց Հասարակական կազմակերպությունների գործունեությանն ու առաքելությանը վերաբերող 12 ուսուցողական հաղորդում:
1997 թ.-ին ՙԳյումրիի նվաճումների ֆոնդ՚ հասարակական կազմակերպությունը ՙՑԱՅԳ՚ հ/ը հետ համատեղ իրականացրեց ՙԵրեխայի իրավունքների հեռուստաեռամսյակ՚ ծրագիրը, որի նպատակը երեխաների իրավունքների լուսաբանումն ու պրոպագանդումն էր: Ծրագրի շրջանակներում եթեր հեռարձակվեց ՙԵրեխայի իրավունքները՚ հաղորդաշարի 8 հաղորդում և երեխայի իրավունքները պրոպագանդող հասարակական նշանակության տեսահոլովակ:

1997 թ. փետրվարի 3 - ՙՑԱՅԳ՚-ն ընդլայնեց եթերային գործունեությունը, հասցնելով մինչև 14 ժամի:
1997 թ. մարտ - իրականացվեցին շինարարական վերանորոգման աշխատանքներ (նկարահանման ևս երկու սրահների կառուցում, աշխատասենյակների վերանորոգում):
1997 թ. օգոստոսի 5 - ՙԵվրասիա՚ հիմնադրամից ստացված վարկային միջոցները նպատակաուղղվեցին պրոֆեսիոնալ նոր սարքավորումների ձեռքբերմանն ու նոր հաղորդաշարերի ստեղծմանը:
1997 թ. - Եվրասիա հիմնադրամի վարկով ձեռք է բերվում երկրորդ մոնտաժային սրահի և տեսաձայնագրման համար անհրաժեշտ սարքավորումները: Վարկը մարվում է պարտավորված ժամանակահատվածում 1997-1998թթ.
1998 թ. մարտ - Ստեղծվում է ՙԺամանակ՚ հասարակական- քաղաքական ծրագիրը, որի հյուրերն են դառնում ՀՀ նախագահի թեկնածուներըª Ռ.Քոչարյան, Պ.Հայրիկյան, Վ.Խաչատրյան, Ա.Սարգսյան, Վ.Մանուկյան, Ս.Բադալյան, Հ.Խաչատրյան: Անկախ սոցիոլոգների կողմից կատարված սոցհարցումների համաձայն 2000 թվականին ՙԺամանակ՚ ծրագիրը դիտել է հարցվածների 87 տոկոսը: Ընտրությունների լուսաբանում ուղիղ եթերում 16 ժամ անընդհատ:
1998 թ.-ին պատրաստվում և ցուցադրվում է ՙՄարդու իրավունքներ՚ հաղորդաշարը Մարդու իրավունքների հանձնաժողովի Գյումրու մասնաճյուղի հետ համատեղ վերջինիս ֆինանսավորմամբ:
1998 թ. մայիսի 8 -ՙԱմենափրկիչ՚ համահայկական հիմնադրամի հետ 20 ժամ շարունակ ուղիղ եթերում անցկացվեց հեռուստամարաթոն, որի ընթացքում անցկացվեց ՙԽոշոր շահում՚ վիճակախաղ: Ստացված ողջ հասույթը տրամադրվեց ՙԱմենափրկիչ՚ եկեղեցու վերականգնմանը:
1998 թ. մայիսի 28 - հեռարձակվեց ՙԱզդարար՚ լրատվական ծրագրի առաջին թողարկումը:
1998 թ. օգոստոս - USIS-ի դրամաշնորհով (1A-204-031-DG) ձեռք է բերվում լրատվության բաժնի զարգացմանը նպատակաուղղված սարքավորումների համակարգ:
1998 թ. - ՙՑայգ՚ հեռուստաընկերությունը Գյումրու ՙՖոնդային բորսայի՚ հետ համատեղ իրականացրեց արժեթղթերի շուկայի կայացմանը նպատակաուղղված ՙԱրժեթուղթ՚ ծրագիրը: Մեկ տարի ժամկետով երեք շաբաթը մեկ թողարկում պարբերականությամբ:
1998 թ.-ին ՙԿա-Փրոդաքշըն՚ արտադրող խմբի կողմից պատրաստվում, ՙՑԱՅԳ՚ հ/ը եթերով հեռարձակվում է մանկական լուրերի ՙԼապտերիկ՚ հաղորդաշարը ՙՅունիսեֆ՚-ի դրամաշնորհով:
1998 թ. դեկտեմբեր - ՙՑայգը՚ նախաձեռնում և ՙԻնտերնյուսի՚ աջակցությամբ իրականացնում է ՀՀ անկախ հեռուստաընկերությունների ներկայացուցչական խմբերի եռօրյա ստեղծագործական հավաք-հանդիպում Գյումրիումª նվիրված 88-ի երկրաշարժի 10-րդ տարելիցին:
1999 թ. - Եվրասիա հիմնադրամից ստացված Y99-5070 դրամաշնորհով իրականացվում է ՙՀՀ-ում դեմոկրատական վերափոխումների գործում ԶԼՄ դերի գնահատումը՚ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում պատրաստվում ու եթեր են հեռարձակվում ՀՀ-ում դեմոկրատական վերափոխումներում հասարակական, քաղաքական կազմակերպությունների գործունեության, առաքելության, Ազգային Ժողովում պատգամավորների դերի, քաղաքապետի, Ավագանու, մարզպետարանի խնդիրների, ընտրությունների մասին պատմող, ընդհանուր թվով 64 հաղորդումներ, ինչպես նաևª թվարկված կազմակերպությունների ու անձանց գործունեությունը լուսաբանող տեսանյութեր ՙԱզդարարի՚ ամենօրյա թողարկումներում:
1999 թ. - Եվրասիայի տրամադրած, (մարման մեկամյա ժամանակահատվածով), վարկի օգնությամբ պատրաստվում են սատիրական, երաժշտական հաղորդումներ, տեսահոլովակներ ու տեսաֆիլմեր (ՙՉՉՉ՚, ՙԵս պետպատվեր եմ, թե պետպատվեր չեմ՚, ՙԹոփ ռաբիզ - 1՚, ՙԹոփ ռաբիզ - 2՚, ՙՈսկե աշուն՚, ՙԱմանորյա տոնահանդես՚): Վաճառքից գոյացած գումարներով ձեռք են բերվում տեսաձայնագրման նոր սարքավորումներ:
1999 թ. մայիս - ՙՑայգն՚ իրականացնում է ՀՀ ԱԺ ընտրությունների Շիրակի մարզի հեռուստատեսային քարոզարշավի աշխատանքների ողջ ծավալի շուրջ 80 տոկոսը:
1999 թ. մայիս - Առաջին երեք շաբաթների ընթացքում ՙԻնտերնյուսի՚ պատվերով սոցիալական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից անցկացված մեդիա հետազոտությունների արդյունքով Շիրակի մարզում գործող ԶԼՄ-ներից առաջինը համարվում է ՙՑայգ՚ հեռուստաընկերությունը (ըստ վարկանիշի):
1999 թ. - ստեղծվում է ՙՑայգ՚ հեռուստաընկերության լրատվական թղթակցական կետը Արթիկում:
1999 թ. հոկտեմբերի 1 - ՙՑայգ՚ հեռուստաընկերությունը դառնում է ՙՀամասփյուռ՚ հեռուստացանցի լիիրավ անդամ:
1999 թ. հոկտեմբեր - ՏԻՄ ընտրությունների քարոզարշավ, ընտրությունների լուսաբանում, արդյունքների աշխատանքների հեռարձակում 18 ժամ ուղիղ եթերում:
2000 թ. հունվարի 12 - Ստեղծվում է ՙԱմփոփագիր՚ լրատվա-վերլուծական ծրագիրը, որ ամփոփում է Հանրապետության և Շիրակի մարզի կարևորագույն հասարակական -քաղաքական իրադարձությունները: ՙՑԱՅԳ՚ հ/ը-ն լրատվականա բաժնի վարիչ Արթուր Կիրակոսյանը ճանաչվում է մարզի լավագույն լրագրող, արժանանալով պատվոգրի և դրամական մրցանակի իսկ ՙԱզդարար՚ լրատվական ծրագրի հաղորդավարուհի Իրինա Կարապետյանը ճանաչվում է որպես մարզի լավագույն հաղորդավարուհի:
2000 թ. մայիս - ՙՑայգ՚սպը-ի կողմից գնվեց ՙՏՄ՚ ռադիոկայանը: Սկսվել են հեռարձակման նախապատրաստական աշխատանքները: Եթերը նախատեսվում է 2002 թվականին:
2000 թ. - ՙՑԱՅԳ՚ հ/ը ստանում է Երևանի Մամուլի ակումբի ամենամյա մրցանակը տեղական հեռարձակման շուկայում արդյունավետ ատեղծագործական մրցակցության համար:
2001թ.-ին ՙԿա-Փրոդաքշըն՚ արտադրող խմբի կողմից պատրաստվում, ՙՑայգ՚ հ/ը եթերով հեռարձակվել են ՙԲացվող դռներ՚ հաղորդաշարի 12 հաղորդումները, որոնց ընթացքում ՙՀատուկ կարիքներով երեխաները՚ ծրագրի շրջանակներում հոգեբանները վերլուծել են Գյումրիի երեխաների սոցիալ-հոգեբանական, կրթական, առողջապահական և այլ խնդիրներ:

"2001թ մայիսի 10 - լույս տեսավ ՙՑԱՅԳ՚ շաբաթաթերթի անդրանիկ համարը:
2001 թ. - Եվրասիա հիմնադրամի թիվ Y00-8015 դրամաշնորհով ձեռք է բերվում սարքավորումների նոր համակարգª ՙՀասարակության երկխոսության օգնությամբ դեմոկրատիայի հիմունքների ամրապնդումը՚ նախագծի իրականացման համար: Նախագծի նպատակը հրատապ հիմնախնդիրների լուծման որոշումների ընդունման գործընթացի ապակենտրոնացման համար հասարակայնության ընդգրկումը, հասարակությանը տեղական իշխանությունների ընդունած որոշումներին ծանոթացնելն է, ինչպես նաև նպաստել այն գիտակցմանը, որ հասարակության մեջ գրաված դիրքի բարելավումը կախված է հասարակության անդամների նախաձեռնություններից ու ակտիվությունից, ինչն էլ կհանգեցնի դեմոկրատիայի հիմքերի ամրապնդմանը: Նախագծի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ՙՀրապարակ՚, ՙԺամանակ՚, ՙԱզդարար՚ հաղորդաշարերի միջոցով մի շարք հիմնախնդիրների լուծում:
2001 թ. օգոստոս 5- Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների շրջանակներում Գյումրիում անցկացված ՙԴուդուկի փառատոնի՚ հեռարձակումը ՙՑայգ՚ հեռուստաընկերության կողմից ուղիղ եթերումª 6 ժամ անընդհատ:
2001 թ. հոկտեմբեր - ՙՑԱՅԳ՚ շաբաթաթերթին տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ՙIREX-PROMEDIA՚ կազմակերպության կողմից:
2001թ. հոկտեմբերի 26 - ՙՑայգ՚ հեռուստաընկերության պատրաստած ՙԳյումրու թիվ 37 միջն. դպրոց՚ հեռուստառեպորտաժը ՙԻնտերնյուս Արմենիա՚ կազմակերպության նախաձեռնած հեռուստատեսային լրագրողական հետաքննություն մրցույթում ստանում է 2-րդ մրցանակ (հեղ. Վ.Նախշքարյան):
2001թ. դեկտեմբեր - ՙԿալանավորների վերադարձը հասարակություն՚ լրագրողական մրցույթում ՙՑայգ՚ հեռուստաընկերության պատրաստած ՙԵվ իրենք վերադարձան՚ հեռուստատեսային ֆիլմը արժանանում է խրախուսական մրցանակի:


Սկսեցին գործել մի շարք հեռուստածրագրեր. ՙԿախարդական աշխարհ՚ մանկական հաղորդումը, ՙՉԻԿՈ՚ մանկական շոու-ծրագիրը, ՙՎոսկրեսնի բազար՚ շոու-հաղորդաշարը ռուսախոս բնակչության համար, ՙԱյսօր՚ լրատվական-երաժշտական ծրագիրը, ՙՀյուրասենյակ՚ թոք-շոուն, ՙԱռողջապահություն՚ հեռուստածրագիրը, ՙԵղիցիր լույս՚ կրոնական հաղորդաշարը:




Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS