X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Օլիմպիադա-2016»-ը կարժենա մոտ 12,52 մլրդ դոլար


* 24-01-2014, 16:03 | Բաժին: Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 899 անգամ


«Օլիմպիադա-2016»-ը կարժենա մոտ 12,52 մլրդ դոլար
«Փաստինֆո»: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում 2016 թվականին անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման բյուջեն աճել է 25 տոկոսով:

Կազմկոմիտեի ներկայացուցիչները հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարել են, որ օլիմպիադան հավուր պատշաճի անցկացնելու համար կծախսվի 2,92 մլրդ դոլար: Գումարը ներառում է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մասնակիցների մրցումների կազմակերպումը և սպասարկումը:

Ծախսերի ավելացումը պայմանավորված է օլիմպիական խաղերի ծրագրում նոր մարզաձևերի ներառմամբ և բրազիլական ռիալի արժեզրկման մակարդակի փոփոխությամբ: Անգամ այդ պարագայում առաջիկա օլիմպիական խաղերի բյուջեն 30 տոկոսով քիչ է «Լոնդոն-2012»-ի նախապատրաստության և անցկացման համար կատարված ծախսերից:

Կազմկոմիտեի մենեջեր Սիդնի Լևին նշել է, որ իրենք շարունակում են ապավինել անհատ ներդրողների, հովանավորների և ՄՕԿ-ի ֆինանսական աջակցությանը, ու հուսով են, որ ստիպված չեն լինի լրացուցիչ միջոցների համար հայացք նետել պետբյուջեի կողմը: Հարկ է նշել, որ 2009-ի հունվարից 2013-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Բրազիլիայում 39 տոկոս գնաճ է գրանցվել:

Բրազիլիայի կառավարությունն ու առանձին նահանգների իշխանություններն էլ, իրենց հերթին, 9,6 մլրդ դոլար կծախսեն ենթակառուցվածքների՝ ավտոճանապարհների, երկաթուղիների, օդանավակայանների և մարզադաշտերի շինարարության վրա:

Ֆինանսական ծախսերի պատկերը կամբողջանա միայն մարտին, երբ կհստակեցվեն դաշնային կառավարության ու Ռիո դե Ժանեյրոյի նահանգային և քաղաքային իշխանությունների ծախսերը՝ կապված անվտանգության ապահովման, տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հետ:

Փորձագետների կարծիքով, անգամ այդ դեպքում «Օլիմպիադա-2016»-ի իրական արժեքը, այն էլ մոտավորապես, հնարավոր կլինի որոշել միայն խաղերի փակման հաջորդ օրը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (279)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS