X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ ըմբիշները 5 մեդալ նվաճեցին Թբիլիսիում


* 25-03-2013, 17:55 | Բաժին: Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 886 անգամ


Հայ ըմբիշները 5 մեդալ նվաճեցին Թբիլիսիում
Մեդալների հարուստ ավարով Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից հայրենիք վերադարձան մեր պատվիրակները, տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:

Ինչպես հայտնի է. ազատ ոճայինների պայքարում չեմպիոնի պատվին արժանացավ Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /: Հուսախաբ չարեց նաև նրա թիմակից Մուսա Մուրթազալիևը / 84 կգ /: Նա իր հաշվին հաղթանակներ գրանցելով նույնպես մտավ եզրափակիչ , որտեղ միավորներով զիջեց մրցակցին , գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի:

Արայիկ Բաղդատյանի ղեկավարած Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում գրավեց վեցերորդ պատվավոր տեղը:

Մեդալների հաշվարկով լավագույն եռյակը եզրափակեց օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած Հայաստանի թիմը , որի հաշվին գրանցվեց երեք մեդալ:

Անպարտելի ըմբիշի տպավորություն ստեղծեց գյումրեցի Արթուր Ալեքսանյանը / 94 կգ /: Նա չափազանց վստահ մրցելույթներ ունեցավ, տպավորիչ հաղթանակներ տարավ իր բոլոր հինգ մրցակիցների նկատմամբ, գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց ոսկե մեդալով և երկրորդ տարին անըդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Պատվո պատվանդանի բրոնզե աստիճանին կանգնեցին Արթուր Շահինյանը / 84 կգ / և գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեդալակիրներին , նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին , ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիային , մարզասերներին : Ուզում ենք հավատալ , որ հայ ըմբիշները կշարունակեն նպատակային մարզումները ու հաջողության կհասնեն նաև սեպտեմբերի 16 – 22 –ը Բուդապեշտում անցկացվելիք աշխարհի առաջնությունում:






Աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/124270/

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (118)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS