Ծանրամարտ մարզաձևում հանրապետության ամենաերիտասարդ մարզիչը գյումրեցի Արտակ Գևորգյանն է, ում հաջողվել է ընդամենը 22 տարեկան հասակում դառնալ ՀՀ վաստակավոր մարզիչ: Այսօր Արտակը մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ է և ունի խոստումնալից շատ սաներ, որոնք այս մրցաշրջանում առաջին անգամ մասնակցելու են հանրապետության պատանեկան առաջնությանը: Մանրամասները տեսանյութում: