X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ շախմատիստները Լևոն Արոնյանի գլխավորությամբ մեկնել են Բաքու


* 11-09-2015, 17:20 | Բաժին: Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 875 անգամ


Հայ շախմատիստները Լևոն Արոնյանի գլխավորությամբ մեկնել են ԲաքուՀայաստանի շախմատային Ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Բաքու մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Chessfed.am-ի տեղեկացմամբ, այս անչափ կարևոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Այսօր կայանալիք 1-ին մրցափուլում միմյանց դեմ մրցելու են՝
Լևոն Արոնյան (2765) – Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453)
Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631) – Գաբրիել Սարգսյան (2673)
Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670) – Հրանտ Մելքումյան (2633)
Սամվել Տեր-Սահակյան (2601) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719)


Մասնակիցների մեջ են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:

Հակոբյանի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազիչկան, իսկ Սևյանինը՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներին կարող եք հետևել
այստեղ


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (294)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS