X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

6-ամյա երեխան գովազդային ազդագրեր է վաճառում` հիվանդ եղբորը օգնելու համար


* 18-05-2013, 16:32 | Բաժին: Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 988 անգամ


6-ամյա երեխան գովազդային ազդագրեր է վաճառում` հիվանդ եղբորը օգնելու համար
Aysor.am: Դոնի Ռոստովի 6-ամյա բնակչուհի Լիանա Ժալոբաևան արդեն մի քանի ամիս է քաղաքի փողոցներից մեկում գովազդային ազդագրեր է վաճառում` ծանր հիվանդ 8-ամյա եղբոր բուժման համար: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Ի ծնե հիդրոցեֆալիա հիվանդությամբ տառապող տղան մշտական խնամքի կարիք ունի, և երեխայի մայրը ստիպված է ողջ օրը նրա կողքին անցկացնել: Նրանց գոյաևման միակ միջոցը պետության կողմից տրվող նպաստն է:

«Երեխաները արտաքուստ կոկիկ տեսք ունեն, սակայն ընտանիքը գտնվում է շատ ծանր սոցիալական պայմաններում: Մայրը երեք երեխաներին մենակ է դաստիարակում»,- ասել է ցերեկային խնամքի կենտրոնի տնօրեն Ելենա Բոնդարը:

«Ես թերթեր եմ վաճառում` եղբորս օգնելու համար: Ստացած գումարը մինչև վերջ տալիս եմ մայրիկիս, նույնիսկ քաղցրեղեն չեմ գնում, թեև, իհարկե, ուզում եմ»,- ասել է երեխան:

Երեխան վաղ առավոտյան հավաքում է տարբեր փոստարկղերից գովազդային ազդագրեր ու առաջարկում մարդկանց:

«Եկամուտը չնչին է, սակայն ես երեխային ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ դադարեցնի դրանով զբաղվել»,-ասել է ցերեկային խնամքի կենտրոնի տնօրենը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (160)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS