X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Օբաման «միամիտ» է Պուտինի հարցում. The Washington Post


* 20-06-2013, 17:23 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 52352 անգամ


Օբաման «միամիտ» է Պուտինի հարցում. The Washington Post
Tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «միամիտ» է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հարցում, գրում է The Washington Post թերթն իր խմբագրականում։

Ինչպես հիշեցնում է թերթը, իր եվրոպական շրջագայության ժամանակ ամերիկացի առաջնորդը Պուտինին բնութագրել է որպես ղեկավար, ում հետ կարելի է «կառուցողական հարաբերություններ» ունենալ, որը «հեռացնում է մեզ «սառը պատերազմի» ժամանակների մտածելակերպից»։

Ըստ թերթի՝ Օբամայի նման կարծիքը Պուտինի մասին «սահմանափակ» է, քանի որ ամերիկյան պետության ղեկավարը մտածված արհամարհում է Պուտինի վարքագիծը։ Իր վերջին ելույթներից և ոչ մեկում ամերիկացի առաջնորդը չի հիշատակել ՌԴ ներքաղաքական կամ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

Միևնույն ժամանակ Պուտինը, գրառման հեղինակի կարծիքով, սկսել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր ամենահզոր քաղաքական ճնշումները. ոչ միայն ընդդիմադիրները, այլև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են դատարանի առաջ կանգնում կամ ստիպված լքում երկիրը։ Բացի այդ, թերթը հիշեցնում է ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ նոր օրենքների մասին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությանը, ապա Պուտինն այն «կառուցում» է հակաամերիկանիզմի վրա։ «Դժվար թե ռուս առաջնորդը փոխի իր դիրքորոշումը նաև միջուկային պոտենցիալի կրճատման հարցում, ինչի ակտիվ կողմնակիցն է Օբաման»,- գրում է թերթը։

Ռուսաստանցի առաջնորդի հետ հարաբերություններ պահպանելն անհրաժեշտություն է, սակայն այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ լռելը՝ գործարքներ կնքելու նպատակով, ոչ իրատեսական, ոչ էլ պրագմատիկ չէ, կարծում է թերթն ու Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնի գործողություններն անվանում «համառ լավատեսություն»։


 

մեկնաբանություններ: (4609)

<< 1 ... 145 146 147 148 149 150 151 152 153 ... 154 >>
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (196)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS