X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է հայտարարել 94 երկրի հետ. Մնացած երկրների քաղաքացիները կվճարեն 50$


* 28-08-2014, 12:17 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1183 անգամ


Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է հայտարարել 94 երկրի հետ. Մնացած երկրների քաղաքացիները կվճարեն 50$
PanARMENIAN.Net: Վրաստանի ԱԳՆ-ն հրատարակել է 94 երկրից բաղկացած ցանկը, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի կարճաժամկետ այցելել Վրաստան (90 օր 180 օրվա ընթացքում): Դրանց շարքում են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը և այլն, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

ԵՄ անդամ-երկրների քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել անձը հաստատող, ինչպես նաև՝ ճանապարհորդական փաստաթղթերի հիման վրա:

Նույն օրենքները տարածվում են նաև այն երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմի մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր, որոնցում նշված չէ Վրաստանում մնալու կոնկրետ ժամկետ (Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ղրղզստան):

Վրաստանի վիզաները կարող են լինել կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ վիզան տրամադրվում է նվազագույնը 30 օրով: Կարճաժամկետ բազմանգամյա վիզան կարող է տրվել մինչև 5 տարի ժամկետով: Սակայն Վրաստանում արտասահմանցին պետք է գտնվի ոչ ավելի, քան 180 օրվա ընթացքում 90 օր:

Միևնույն ժամանակ, 2014-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանի վիզան կարժենա 50 ԱՄՆ դոլար: Մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը տարբեր վիզաների համար տարբեր գներ են սահմանված: Սակայն երբ օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, բաժանում չի լինի ոչ ըստ երկրների, ոչ էլ ըստ վիզաների տեսակների:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS