X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ-ն հրաժարվել է ռազմատեխնիկա վաճառել Ադրբեջանին. Առաջինը Գերմանիան էր


* 19-08-2014, 13:46 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 929 անգամ


ԱՄՆ-ն հրաժարվել է ռազմատեխնիկա վաճառել Ադրբեջանին. Առաջինը Գերմանիան էր
PanARMENIAN.Net: ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանի հայցը Cougar և HMMWV ամենագնացների գնման վերաբերյալ՝ դրանք դուրս են բերվել Աֆղանստանից։ Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը ռազմական աղբյուրների վրա հղումով: Թեև ակնկալվում էր, որ այդ ամենագնաց տրանսպորտային միջոցները կհամալրեն Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների բրիգադի գույքը, սակայն ԱՄՆ-ն հրաժարվեց վաճառել մեքենաներն Ադրբեջանին։ Ամերիկյան կողմը մերժումը հիմնավորեց այն հանգամանքով, որ Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգո է սահմանել:

Ադրբեջանական կայքը նշում է, որ մեկ տարի առաջ հայտարարվել էր, թե Աֆղանստանից դուրս բերված խաղաղապահ զորքերին պատկանող ռազմական տեխնիկայի մեծ մասն աճուրդի է հանվելու, իսկ նախապատվությունը տրվելու է այն երկրներին, որոնք առավել ակտիվ են մասնակցել խաղաղապահ առաքելությանը:

Մերժելով զենքի վաճառքը հակամարտող գոտիների երկրներին՝ ԱՄՆ-ն չի մերժել Վրաստանի հայցը՝ վերջին տարիներին անվարձահատույց տրամադրելով 10 միավոր Cougar մակնիշի թեթև զրահամեքենաներ և ավելի քան 100 միավոր HMMWV ամենագնացներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (205)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS