X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախագահ Սարգսյանը՝ Երևանը ոչնչացնելու սպառնալիքների և «թաքցված» զինվորների կորուստների մասին


* 11-08-2014, 15:03 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1611 անգամ


Նախագահ Սարգսյանը՝ Երևանը ոչնչացնելու սպառնալիքների և «թաքցված» զինվորների կորուստների մասին
PanARMENIAN.Net: Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին շրջանում հակառակորդի հիստերիային, մասնավորապես՝ մեկ ժամվա ընթացքում Twitter-ում Իլհամ Ալիևի արած մոտ 60 գրառմանը, ինչը Twitter-յան պատերազմ էր Հայաստանին, ինչպես նաև խոսել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին: Վերջինս, մասնավորապես, նշել էր, թե ադրբեջանական զինուժը պատրաստ է երկրի երեսից ջնջել Երևանը:

Նախագահը նշել է, որ ամեն ինչին արձագանքելը մեր գործելաոճը չէ:

«Խորապես համոզված եմ, որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը և որոշ այլ գործիչներ հուզական ելույթների իրավունք չունեն: Հուզական ելույթներն էլ են անհրաժեշտ, բայց այլ դեպքերում: Ամեն անգամ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ինչի՞ է հասնելու: Լեզվակռիվն ո՞ւմ է պետք: Կամ՝ ամեն անգամ ես պատասխանեմ Ադրբեջանի նախագահի անձնական վիրավորանքին: Եթե իմ չպատասխանելը դիտվեր այլ տեսանկյունից, կամ նրա ասածը դիտվեր իբրև ճշմարտություն, իհարկե, պարտավոր էի արձագանքել: Բայց ես ի՞նչ արձագանքեմ Ադրբեջանի նախագահի ասածներին, թե, իբր, Հայաստանի իշխանությունը կոռումպացված է, կրիմինալ է, չգիտեմ, ռազմական խունտա է և այլն: Ամբողջ աշխարհը մեղադրում է Ալիևին կոռուպցիայի մեջ, իսկ ինքը̀ մեզ: Ես ի՞նչ պետք է պատասխանեմ: Կարծում եմ՝ ոչ մեր հասարակության համար, ոչ միջազգային հանրության համար այստեղ որևէ խնդիր գոյություն չունի: Բայց, անշուշտ, կան դեպքեր, երբ պետք է պատասխանել, և անհրաժեշտության դեպքում պատասխանում ենք»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով պաշտպանության ադրբեջանցի նախարարի հոխորտանքին, նախագահը նշել է, որ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան է ասել, որը դրա հետ չէր կապված: «Նա ասաց̀ կողմերը քաջատեղյակ են միմյանց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, և դա առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»,- նշել է ՀՀ ղեկավարը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS