X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ նախագահը Պուտինին տեղեկացրել է շփման գծում լարվածության սրման մասին


* 9-08-2014, 18:13 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1669 անգամ


ՀՀ նախագահը Պուտինին տեղեկացրել է շփման գծում լարվածության սրման մասին
PanARMENIAN.Net: Սոչիում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանն իր հերթին նախագահ Պուտինին մանրամասնել է տարածաշրջանում իրավիճակի ու տեղեկացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածության դիտավորյալ սրման մասին։

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Սոչի է մեկնել օգոստոսի 8-ին: Ավելի վաղ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (112)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS