X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը հաստատում է՝ ՀՀ ու Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 10-ին կհանդիպեն


* 9-08-2014, 15:21 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1350 անգամ


Հայաստանը հաստատում է՝ ՀՀ ու Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 10-ին կհանդիպեն
PanARMENIAN.Net: Վաղը Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, «որտեղ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը», ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 10-ին:

Այսօր՝ օգոստոսի 9-ին,կկայանա Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը ՀՀ նախագահի հետ: Ինչպես ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կարծիքներ կփոխանակվեն երկու երկրների քաղաքական, առևտրատնտեսական ու հումանիտար գործակցության հետագա զարգացման մասին: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին:

Ըստ Մամեդովի Twitter-ի, այսօր նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները երկկողմ հանդիպման ժամանակ կքննարկեն գործակցության ընդլայնման հարցեր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (112)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS