X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ատելության գլուխն Էրդողանն է». Թուրքիայի հայերն Էրդողանից պահանջել են ներողություն խնդրել


* 8-08-2014, 17:35 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 987 անգամ


«Ատելության գլուխն Էրդողանն է». Թուրքիայի հայերն Էրդողանից պահանջել են ներողություն խնդրել
Tert.am: Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունից դժգոհ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ներողություն խնդրել իրենցից, տեղեկացնում է «Դողան» գործակալությունը:

Հայերին ուղղված խտրական և ատելությամբ լի խոսքերի դեմ բողոքելու նպատակով նրանք հավաքվել են «Ակօս» թերթի խմբագրատան մոտ: Նրանք պարզել են Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել «Ատելության գլուխն Էրդողանն է», «Հայերից ներողությո՛ւն խնդրիր, Էրդողա՛ն», «Ուս ուսի՝ ընդդեմ ռասիզմի» և այլն:

Nor Zartonk հասարակական կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրը նշել է, որ Էրդողանի հայտարարությունները նորություն չէին իրենց համար, և սրանից առաջ էլ նման խոսքեր շատ են լսել:

Թեքիրը նշել է, որ նման ռասիստական հայտարարությունները նպաստում են տարբեր էթնիկ ինքնությունների, եկեղեցիների, սինագոգների դեմ հարձակումների իրականացմանը:

Նա նշել է, որ հավատքն ու ինքնությունը հաշվի չառնող, նվաստացնող անձը նախագահ ընտրվելու դեպքում իր ներկայացուցիչը չի լինելու: «Մենք՝ հայերս, որպես Թուրքիայում բնակվող ազգերից մեկը, նախընտրական հաշվարկներում գործիք դառնալ չենք ուզում, մեր ազգայնական զգացմունքների շահագործումը մերժում ենք»,-ասել է նա:

Թեքիրը նշել է, որ հայերը ցանկանում են ազատ, հավասար և ժողովրդավար միջավայրում ապրել, իսկ Էրդողանից ներողություն խնդրել է պահանջել, հակառակ դեպքում հայերին կոչ անելով դատի տալ նրան:

Հիշեցնենք, որ NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Էրդողանը հայտարարել էր, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ների կողմից իր հասցեին եղել են վիրավորական հրապարակումներ, մասնավորապես՝ իրեն հայ են անվանել:

Թուրքիայում նախագահական ընտրություններ կկայանան օգոստոսի 10-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (48)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS