X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ-ն դադարեցրել է ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները դեպի Հայաստան


* 7-08-2014, 15:20 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 929 անգամ


ՌԴ-ն դադարեցրել է ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները դեպի Հայաստան
Tert.am: Ռուսաստանը որոշում է կայացրել դադարեցնել իր օդային տարածքով ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Այդ մասին Ռուսաստանի կառավարության նիստին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է korrespondent.net-ը:

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանը միջոցներ է մշակում ռուսական օդային տարածքով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ արևմտյան ավիաընկերությունների թռիչքների արգելման ուղղությամբ:

«Նման պայմաններում Ռուսաստանի կառավարությունը քննարկում է մի շարք պատասխան քայլեր: Ես դրանք կնշեմ, սակայն դա չի նշանակում, որ դրանք անմիջապես կկիրառվեն. դա եվրոպական, ամերիկյան ավիաընկերությունների համար Արևելյան Ասիայի, այսինքն՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ մեր երկրի օդային տարածքի օգտագործման արգելքն է»,-ասել է նա:

Մեդվեդևը նշել է, որ Ռուսասանը դիտարկում է նաև եվրոպական ավիափոխադրողների կանոնավոր և չարտերային չվերթների համար ռուսական տարածք մտնելու և դուրս գալու կետերի փոփոխության հարցը՝ նշելով, որ դա կանդրադառնա հետագա ավիափոխադրումների, արևմտյան ընկերությունների վաճառած տոմսերի գնի վրա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (542)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS